Voske Zknik | Hayer Irar Mi Kereq歌词由Garik Martirosyan&Jasmin Martirosyan演唱,出自专辑《Voske Zknik | Hayer Irar Mi Kereq》,下面是《Voske Zknik | Hayer Irar Mi Kereq》完整版歌词!
Voske Zknik | Hayer Irar Mi Kereq歌词完整版
Այս երգը նվիրվում ա մեր համով ազգին։
Ես ու մեր բակի Անդրանիկը, իմ ընկերը ու սանիկը,
Էրկուսով առավոտյան էկանք Սևան ձկնորսության։
Կարթը որդով քցվեց ջուրը,
Մեր մեջ լցվեց գարեջուրը․
Գերմանական, համարյա,
Արտաշատի «Բավարիա»,
Հետո գնաց քաշած օղի, որ մեզ հանկարծ չթողի։
Օղու վրայից՝ վիսկի, որ Սևանը գա տեսքի։
Հետո մի շիշ ջին խմվեց, Անդոս ավազին հենվեց,
Ես էլ լավ - լավ եմ արդեն, կիսաջին-կիսամարդ եմ։
Մեկ էլ կարթը թփրտաց, Անդոս իրար խառնված՝
Սևանից հանեց փոքրիկ, սիրունիկ ոսկե ձկնիկ։
- Հարազատնե՛ր, բարև ձեզ, կախարդական ձուկ եմ ես,
լճում հայտնի տղա եմ, ի դեպ՝ ձեր նման հայ եմ։
Տուն, տեղ, ընտանիք, ջրի տակ՝ քավոր, սանիկ,
Հարգանք, պատիվ, շրջապատ, երեխա՝ տաս հազար հատ։
Հա, ձուկ եմ ֆիզիկապես, բայց դե հոգով հայ եմ ես։
Անունս Իշխանիկ ա, ածականս Ծիտանիկ ա։
Չախկալի տղեն եմ ես, կճանաչի՝ ում հարցնես։
Հայ եք դուք և հայ եմ ես, ինձ մի՛ կերեք, ախպոր պես։
Հայե՛ր, իրար մի՛ կերեք, հայե՛ր, իրար մի՛ կերեք։
Դե, ախր շա՜տ համով ազգ ենք, բա էլ ո՞նց իրար չուտենք։
Հայեր իրար մի՛ կերեք, մի՛ կերեք, մի՛ կերեք։
Ո՞նց դիմանանք ու չուտենք, ախր շա՜տ համով ազգ ենք։
Անդոն՝ թե բա, ձո՛ւկ, քցենք` քեզ Սևանա լիճ քցենք,
Սենց վերջանա՞ պատմությունը, բա երեք հատ ցանկությու՞նը։
Ցանկություն կա՝ ունենալ, մարդա մի միլիարդ դոլար։
Համ էլ՝ մարդա մի - մի հատ ամերիկական Գրին քարտ։
- Շաքարով ձեզ ընդհատեմ, ամեն ինչ կկատարեմ։
Ակվարիումի ձուկ ըլնեմ, պարտքի տակից կհելնեմ։
Ուղղակի խնդրում եմ տաք ինձ մի ամիս ժամանակ,
Հարցեր ունեմ լուծելու, կոմունալներ մուծելու։
Աշնանը մի ռուս ձկնիկ Մոսկվա գետից՝ այթիշնիկ,
Բունս վերցրեց վարձով, բարձր գնով 6 ամսով։
Փողը ստավկեք արեցի և կյանքս խորտակեցի։
Տվեք ինձ տաս հազար (10000) դրամ, իկռուս արև՝ հետ կտամ:
Հետն էլ՝ 2 միլիարդ, համ էլ՝ 2 հատ գրին քարտ:
Մի՛ սարքեք ինձ հանգուցյալ, օլիգարխնե՛ր պոտենցիալ,
Oլիգարխներ պոտենցիալ Նահանգներից Միացյալ:
Հայե՛ր, իրար մի՛ կերեք, հայե՛ր, իրար մի՛ կերեք։
Դե, ախր շա՜տ համով ազգ ենք, բա էլ ո՞նց իրար չուտենք։
Հայե՛ր, իրար մի՛ կերեք, մի՛ կերեք, մի՛ կերեք։
Ո՞նց դիմանանք ու չուտենք, ախր շա՜տ համով ազգ ենք։
Անդոն ասաց.
- Եթե մեր ձուկ ախպերը հայ ա, նեղության մեջ տղայա,
Ընտանիքի գլուխ ա, սրան ո՞նց սարքենք ուխա:
Ուրեմն՝ սենց անենք, Իշխա՛ն,
Առ քեզ հարյուր հազար դրամ (100000),
Ձուկ ես, փիղ, թե՝ կակադու, կարևորը՝ հայ ես դու։
Ձկնի՛կ, լո՛ղ տուր, լո՛ղ արա, ականջիդ էլ օղ արա՛,
Եթե սա հեքիաթ չըլներ, Անդոն քեզ հում-հում կուտեր
Հում – հում
Հայե՛ր, իրար մի՛ կերեք, մի՛ կերեք, մի՛ կերեք։
Հայե՛ր, իրար մի՛ կերեք,
Հայե՛ր, իրար մի՛ կերեք։
Հայե՛ր, իրար մի՛ կերեք, հայե՛ր, իրար մի՛ կերեք։
Դե, ախր շա՜տ համով ազգ ենք, բա էլ ո՞նց իրար չուտենք։
Խնդրում եմ, էլի, մի՛ կերեք։
Հայե՛ր, իրար մի՛ կերեք։